Մեր մասին

Ով ենք մենք

The Concept Consulting-ը խորհրդատվական ընկերություն է, որը համագործակցում է Հայաստանում և արտերկրում գործունեություն իրականացնող ամենատարբեր ոլորտների բիզնեսների հետ։ Բիզնեսների նպատակային ու արդյունավետ զարգացմանը նպաստելը մեր առաքելությունն է։ Մենք գտնում ու գնահատում ենք բիզնեսի կառուցվածքի որևէ հատվածում առկա խնդիրը,  վերլուծում հիմքերը, առաջարկում լուծումներ և հետևողականորեն շտկում դրանք:
Պրոֆեսիոնալիզմը, շարունակական զարգացումը, բիզնեսի շահն ու առաջընթացը մեզ համար բացարձակ արժեք է։ Բիզնեսի սեփականատիրոջ տեսլականի իրականացումը հնարավոր է միայն ճիշտ ընտրված մեթոդաբանության, հետևողական ջանքերի արդյունքում։ Մենք համադրել ենք միջազգային փորձը, բազմաթիվ ստանդարտներ և մեթոդաբանություններ, ադապտացրել ենք դրանք հայկական բիզնես միջավայրին՝ ապահովելու Ձեր ընկերության համակարգային զարգացումն ու աճը։
The Concept Consulting -ի բազմաֆունկցիոնալությունը թույլ է տալիս ապահովել ամբողջ շղթայի իրականացումը։ Բիզնեսի սեփականատերը ժամանակ ու ջանք չի կորցնում ընկերության տարբեր պրոցեսների համար բազմաթիվ աութսորսային ընկերություններ կամ փորձագետներ ներգրավելու համար, քանի որ մեր նեղ մասնագետներն ապահովում են ամբողջականությունը։

Մեր ծառայությունները